Նիկոլ Փաշինյանի վերջին նախազգուշացումը․ վաղն արդեն ուշ է լինելու․․․

Նիկոլ Փաշինյանի վերջին նախազգուշացումը․ վաղն արդեն ուշ է լինելու․․․

1.am-ը գրում է. Աստանայում հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել խիստ ուշագրավ հայտարարություններով, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի ներքաղաքական զարգացումների տեսանկյունից։

 «Մենք ժողովրդավարական երկիր ենք և այլ կերպ չի կարող լինել: Հեղափոխությունը ժողովուրդն արել է ընդդեմ ավտորիտարիզմի, օլիգարխիական համակարգի և այլևս թույլ չի տա այդպիսի համակարգի ստեղծումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծում ենք՝ վարչապետի շեշտադրումները բացարձակապես պատահական չեն ու հնչեցվում են խորհրդարանական ընտրություններից առաջ՝ հատկապես այն պատճառով, որ ապագա խորհրդարանում ներկայացված լինելու հայտ են ներկայացնում հին համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող ուժեր՝ առանց նոր իրողություններին ադապտացվելու։

ՀՀԿ-ն առհասարակ տպավորություն է ստեղծում, կարծես՝ երկրում տեղի չեն ունեցել պատմական փոփոխություններ, ու ինքը իշխանությունը կորցրել է դասական քաղաքական կանոնների համաձայն։ Արդյո՞ք Հանրապետականում իսկապես կարծում են, թե հասարակությունը պատրաստ է իրենց ներել, հաշտվել իրենց քաղաքական ներկայության հետ, եթե կուսակցությունն իրապես չադապտացվի նոր իրողություններին։ ՀՀԿ ղեկավար գործիչների բոլոր ակնարկները՝ առ այն, թե իրենք ձերբազատվել են քրեաօլիգարխիկ սեգմենտից, ավելի շատ քաղաքական մանիպուլյացիա են, քան իրական պատկեր։ Կուսակցության ղեկին շարունակում է մնալ քրեաօլիգարխիայի վերջին տաս տարիների հիմնական խորհրդանիշն ու կոնսենսուսը՝ Սերժ Սարգսյանը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն ոչ միայն դասեր չի քաղել Հայաստանում տեղի ունեցած նշանային իրադարձություններից, այլ գոնե տեսականորեն չի բացառում հին համակարգի ռեստավրացիայի հնարավորությունը։

Check Also

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ «ռեյտինգային» ընտրակարգով կառաջադրվի Սյունիքի եւ ...

error: Content is protected !!