Թրամփը հայտարարել է Պուտինի հետ լավ հարաբերությունների մասին

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ լավ հարաբերությունների մասին

Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի Բուենոս Այրեսում՝ G20-ի շրջանակներում։ Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա հոբելյանի տոնակատարություններին մասնակցելու համար Փարիզ մեկնելուց առաջ։

«Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք,- հայտարարել է Թրամփը իր եւ Պուտինի մասին ու անմիջապես հավելել, որ Ռուսաստանի եւ Չինաստանի եւ այլ երկրների հետ լավ հարաբերությունները «լավ է, ոչ թե վատ»։

Սրա հետ մեկտեղ, Թրամփը չգիտի՝ կկարողանա արդյոք Փարիզում տեսնել Պուտինին, սակայն հուսով է, որ իրենք երկրների ղեկավարների համար ճաշի ժամին կհանդիպեն՝ տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

 

Check Also

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ «ռեյտինգային» ընտրակարգով կառաջադրվի Սյունիքի եւ ...

error: Content is protected !!