Անհայտ անձինք կրակել են տան վրա, որտեղ նկարահանվում էր Քանյե Ուեսթի մասնակցությամբ տեսահոլովակ (լուսանկար)

Անհայտ անձինք կրակել են տան վրա, որտեղ նկարահանվում էր Քանյե Ուեսթի մասնակցությամբ տեսահոլովակ (լուսանկար)

Անհայտ անձինք կրակել են Բևեռլի Հիլզում (ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ) գտնվող տան վրա, որտեղ նկարահանվում էր Քանյե Ուեսթի և Դանիել Էրնանդեսի (կեղծանունը՝ Tekashi 6ix9ine) մասնակցությամբ տեսահոլովակ: Այս մասին հայտնում է TMZ համացանցային պորտալը:

Աղբյուրի տվյալներով՝  կատարվել է մոտ 8 կրակոց, գնդակներից առնվազն մեկը դիպել է ննջասենյակի պատուհանին: Նշվում է, որ կրակոցների պահին երկու կատարողները գտնվել են առանձնատանը: Տեսահոլովակի նկարահանումները դադարեցվել են, իսկ ոստիկանությունն ուսումնասիրում է տեսահսկման խցիկների տեսագրությունները: Նախնական տվյալներով՝ կրակոցները կատարվել են տան կողքով անցած ավտոմեքենայից:

Check Also

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ «ռեյտինգային» ընտրակարգով կառաջադրվի Սյունիքի եւ ...

error: Content is protected !!