Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում

Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ «ռեյտինգային» ընտրակարգով կառաջադրվի Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերից։ NEWS.am–ի հետ հարցազրույցում նա ասաց, որ Սյունիքը իր համար հարազատ վայր է` ծնողների ծննդավայրը։

Նույն ընտրատարածքից վարկանշային ընտրակարգով առաջադրվելու է նաեւ ՀՀԿ–ական Հերմինե Նաղդալյանը։ Զոհրաբյանն ասաց, որ ընտրությունների չի գնում ինչ–որ մեկի հետ մրցելու, իր խնդիրը սեղմ ժամկետում հանրությանը ծանոթացնելն է տնտեսական այն լուրջ պլատֆորմին, որը առաջիկա օրերին ներկայացնելու է ԲՀԿ–ն։

Նաիրա Զոհրաբյանի համար սպասելի էր իրեն ընտրացուցակ ներառելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը. «Ես երախտապարտ մարդ եմ, Գագիկ Ծառուկյանը իմ ձեռքը բռնած բերել է քաղաքականություն եւ ես իր կողքին եմ լինելու միշտ այնտեղ, որտեղ կուսակցությունը կորոշի»։

ԲՀԿ–ում դեռ հստակ չէ՝ դաշինքո՞վ, թե՞ միայնակ կմասնակցեն ընտրություններին։

Խորհրդարանում ներկայության տոկոսի մասին Զոհրաբյանը չի խոսում. «Ինձ համար հասկանալի չէ տարբեր քաղաքական ուժերի միջեւ տոկոսակռիվը, սուրճի մրուրի հետագծով տարբեր կանխատեսումներ անելը։ Ինչ քվե մեզ կտա ժողովուրդը, այդքան ներկայացվածություն էլ մենք կունենանք խորհրդարանում»։

 

Check Also

Առաջարկվող տարբերակով ծուղակի մեջ են գցում մեզ. աջ ղեկով մեքենա ներմուծողները՝ Կառավարության առաջարկի մասին

Առաջարկվող տարբերակով ծուղակի մեջ են գցում մեզ. աջ ղեկով մեքենա ներմուծողները՝ Կառավարության առաջարկի մասին Աջ ...

error: Content is protected !!