Նորություններ

Անջելինա Ջոլիին նկատել են որդիների հետ ժամանակ անցկացնելիս (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիին նկատել են որդիների հետ, գրել է բրիտանական Daily Mail պարբերականը և հրապարակել պապարացիների կողմից արված լուսանկարները։

46-ամյա դերասանուհին, որդիների՝ 17-ամյա Փաքսի և 12-ամյա Նոքսի ուղեկցությամբ դուրս է եկել Grey’s Papaya  սննդի կետից՝ ձեռքներին հոթ-դոգ և ըմպելիք։ Պապարացիների կողմից արված լուսանկարներում դերասանուհին կրում է մոխրագույն երկար կիսաշրջազգեստ, սպիտակ շապիկ, կաթնագույն կաշվե հողաթափեր և Louis Vuitton պայուսակ՝ իր տեսքն ամբողջացնելով պաշտպանիչ դիմակով, ժամացույցով և վզնոցով։ Սննդի կետից հետո Անջելինա Ջոլին որդիների հետ գնումներ է կատարել Dover Street Market-ում։

Պարբերականը նշել է, որ դերասանուհին պատրաստվում է ծննդյան 46-րդ տարեդարձն անցկացնել իր 5 երեխաների հետ, իսկ մեծ որդին արտասահմանում է գտնվում՝ համալսարանական կրթության նպատակով։

Հիշեցնենք, որ դերասանուհին ամուսնացած է եղել օսկարակիր դերասան Բրեդ Փիթի հետ և զույգն ունի 6 երեխա։ Դերասանները բաժանվել են 2016 թվականին։ Զույգի որդեգիր որդու՝ Մեդոքսի և Բրեդ Փիթի միջև տեղի ունեցած ենթադրյալ վեճը, ինչպես հայտնում էին աղբյուրները, լցրել է 45-ամյա Ջոլիի համբերության բաժակը, ինչից հետո դերասանուհին ապահարզանի հայց է ներկայացրել դատարան։

Ավելի վաղ Անջելինա Ջոլին քննադատել էր երեխաների խնամակալության գործով դատավորին՝ հայտարարելով, որ վերջինս «կողմնակալ է և իր երեխաներին թույլ չի տալիս ցուցմունք տալ»։ Ջոլին, որը ցանկանում էր հասնել իր երեխաների խնամակալության գործով դատավոր Ջոն Օդերկիրկի որակազրկմանը, նոր դատական հայց էր ներկայացրել՝ պնդելով, որ դատավորը «նախքան որոշում կայացնելը հրաժարվել է լսել իր երեխաների ցուցմունքները, որոնք կարող էին բխել իրենց իսկ անվտանգությունից և բարեկեցությունից»։

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!