Նորություններ

Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո Քանյե Ուեսթը ծննդյան օրն անցկացրել է Ֆրանսիայում՝ Իրինա Շեյքի հետ (լուսանկարներ)

Ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթին օրերս նկատել են ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ Ֆրանսիայի Պրովանս շրջանում զբոսնելիս։

Daily Mail-ի հրապարակած լուսանկարներում Ուեսթը ռուս սուպերմոդելի կողքին ակնհայտորեն հիանալի տրամադրություն ունի։ Ընդ որում, ինչպես հաղորդում է պարբերականը, լուսանկարներն արվել են ռեփ կատարողի 44-րդ տարեդարձի օրը՝ հունիսի 8-ին։

Ֆրանսիայի Պրովանս շրջանում գտնվող Villa La Coste շքեղ հյուրանոցի շրջակայքում 35-ամյա մոդելին և 44-ամյա Ուեսթին զբոսանքի ժամանակ ուղեկցել են նաև նրանց ընկերները։

Daily Mail-ը հաղորդում է, որ զույգը հյուրանոց է ժամանել շաբաթ և երեք օր անց՝ չորեքշաբթի, վերադարձել է Միացյալ Նահանգներ։

Նշենք, որ Քանյե Ուեսթի և Իրինա Շեյքի սիրավեպի մասին լուրերը շրջանառվում են նախորդ ամսից։

Թեև ոմանց համար Շեյքի և Ուեսթի կապը կարող է անակնկալ թվալ, զույգը միմյանց ճանաչում է ավելի քան 10 տարի․ դեռևս 2010 թվականին սուպերմոդելը նկարահանվել էր Ուեսթի Power երաժշտական ստեղծագործության տեսահոլովակում։

Շեյքը 2015-ից հանդիպել է հայտնի դերասան Բրեդլի Կուպերի հետ․ զույգը, որն ունի դուստր, բաժանվել է 2019-ին։

Հիշեցնենք, որ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Ուեսթի հետ ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել ամիսներ առաջ․ զույգն ունի չորս երեխա՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 2-ամյա Փսալմը։

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!