Նորություններ

«Վեոլիա Ջուր»-ը հայտնում է, թե երբ լիարժեք կվերագանգնվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է․

«Հարգելի՛ սպառողներ,

Վերջին օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում, ինչը զգալիորեն նվազեցրել է մատակարարվող ջրաքանակը։

Ստեղծված իրավիճակում ջրամատակարարման ժամանակացույցի անխուսափելի խախտումները նվազագույնի հասցնելու համար ներկայում «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ձեռնարկվում են քայլեր՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրաքանակի վերաբաշխման միջոցով սպասարկվող բոլոր բնակավայրերում ապահովել հնարավորինս կանոնավոր ջրամատակարարում։

Ջրամատակարումը լիարժեք կվերադառնա հաստատված ժամանակացույցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կողմից տվյալ խնդիրը լուծելուց հետո։

Մինչ այդ հայցում ենք Ձեր ներողամտությունը ակամա պատճառվող կենցաղային անհարմարության և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»։
Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!