Հայաստանում տարածվել է վարակ, 😮😮որը կարող է մահացու լինել. հետևալ նախանշանները զգալու դեպքում դիմել բժիշկի

Հայաստանում տարածվել է վարակ որը կարող է մահացու լինել հետևալ նախանշաններ զգալու դեպքում դիմել բժիշկի . ռիսկային գոտում են մինչև 70 տարեկան մարդիկ
Մարտի 9-ին Լոռու մարզի Շնող գյուղում 9 ամսական աղջիկ էր մահացել, որի մոտ ախտորոշել էին լեյշմանիոզ հիվանդությունը: Երեխային սկզբում տեղափոխել էին գյուղի ամբուլատորիա, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոն, հետո արդեն` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Asekose.am-ը զրուցել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի առաջին բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Ապրեսյանի հետ լեյշմանիոզ հիվանդության, դրա փոխանցման ճանապարհների, ախտանիշների, բուժման եղանակների մասին, Հայաստանում դրա տարածվածության մասին և ոչ միայն:

Հիվանդությունը չբուժելու դեպքում կարող է մահացու լինել

Լեյշմանիոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է: Ընդերային լեյշմանիոզը ծայրաստիճան վտանգավոր հիվանդություն է համարվում, որը չբուժելու դեպքում կարող է մահացու լինել: Ուշ ախտորոշման դեպքում ևս հաջող բուժման շանսերը բավականին ցածր են: Բուժումը ժամանակին սկսելու դեպքում հիվանդը կարող է ամբողջությամբ առողջանալ:

Լեյշմանիոզի հարուցիչները մլակներն են

Լեյշմանիոզի հարուցիչները մլակներն են: Մլակը խայթում է վարակված կենդանուն, մակաբույծը տեղափոխվում է նրա մարմին: Դրանից հետո մլակը խայթում է մարդուն` նրա օրգանիզմին փոխանցելով հիվանդության հարուցիչը: Այս ճանապարհով էլ մարդը վարակվում է այս հիվանդությամբ: Պետք է նշեմ, որ անհնար է հիվանդ կենդանուց վարակվել՝ առանց մլակի մասնակցության:

Հիվանդության հանդեպ խոցելի են հատկապես մինչև 5 տարեկան երեխաները

Այս հիվանդության հանդեպ խոցելի են հատկապես մինչև 5 տարեկան երեխաները: Նրանց օրգանիզմը շատ զգայուն է, նրանց իմունային համակարգը դեռևս բավականաչափ ամուր չէ, ամենից հաճախ հենց նրանք են վարակվում ինչի պատճառով էլ նրանք հաճախ են հիվանդանում: Պետք է ժամանակին իրականացնել համապատասխան բուժում, քանի որ երեխաների համար հատկապես դա ծայրաստիճան վտանգավոր հիվանդություն է: Մեծահասակների և մեծ երեխաների մոտ հիվանդությունը զարգանում է այն դեպքում, եթե իմունիտետի հետ կապված խնդիրներ են ունենում:

Լեյշմանիոզի առաջին ախտանիշներն առաջին հայացքից շատ սովորական են

Լեյշմանիոզի առաջին ախտանիշներն առաջին հայացքից շատ սովորական են թվում: Վարակված մարդու մոտ կարող է լինել ախորժակի կորուստ, ընդհանուր թուլություն և տրամադրության անկում, կարող է բարձրանալ ջերմությունը: Մարդու արյան մեջ սկսում է նվազել հեմոգլոբինի եւ լեյկոցիտների մակարդակը: Երեխայի փորը մեծանում է, որովհետեւ լյարդի և փայծաղի չափերը մեծանում են: Նկատվում են ուժեղ արյունահոսությունները, որոնք անհնար է կանգնեցնել, դրանք էլ հանգեցնում են մահվան: Քանի որ լեյշմանիոզի առաջին ախտանիշները լիովին հնարավոր է այլ հիվանդությունների ախտանիշների հետ շփոթել, ծայրաստիճան կարևոր է, որ երեխայի ծնողները և բժիշկն ուշադիր լինեն :

Երկար տարիներ Հայաստանում լեյշմանիոզի բուժման դեղամիջոցներ չկային

Երկար տարիներ Հայաստանում լեյշմանիոզի բուժման դեղամիջոցներ չկային. դրանք այստեղ գրանցված էլ չէին: Հիվանդացած երեխաների ծնողները ստիպված էին լինում արտերկրից դեղեր բերել, որի վրա մեծ գումար ու ժամանակ էր ծախսվում:2016-ի հունվարից Առողջապահության նախարարության և կլինիկայի ղեկավարության ջանքերի շնորհիվ Հայաստանը ապահովված է դեղի պահուստով երկու տարվա համար: Այս դեղը հակացումցումներ չունի: Հիվանդ երեխաներին այն տրամադրվում է պետպատվերի շրջանակում: Բուժումը տևում է մեկ ամիս իշտ է, դեղամիջոցը հակացուցումներ ունի:

Լեյշմանիոզը տարածված է Հայաստանի մի քանի մարզերում, ԼՂՀ-ում և Երևանում

Լեյշմանիոզի մաշկային տարատեսակը Հայաստանում գրանցվել է հեռավոր անցյալում, այժմ հիմնականում հանդիպում է հիվանդության ընդերային տարատեսակը: Վերջին տարիներին Հայաստանում ավելի քան 200 դեպք է գրանցվել, ամեն տարի դեպքերի քանակն աճում է: Տարեկան ընդերային լեյշմանիոզով միջինը 20-30 հիվանդ է հանդիպում: Հայաստանում հիվանդությունը հիմնականում տարածված է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Ղարաբաղում: Լեյշմանիոզի դեպքեր են արձանագրվում նաեւ Երևանում: Հիմա մեր անհանգստության հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում այս հիվանդությունը լայնորեն տարածվել է, գրանցվել է հիվանդության 7 դեպք, ինչն արդեն մեծ ցուցանիշ է:

Շատ ծնողներ վստահ են, որ վարակները կարող են փոխանցվել բոլորին, բացի իրենց երեխաներից

Քանի որ հիվանդության փոխանցողներ են համարվում մլակները, որոնք ակտիվանում են հատկապես գարնանն ու ամռանը, ուստի անհրաժեշտ է պայքարել նրանց դեմ: Դրանք հանդիպում են այն տարածքներում, որտեղ աղբի կույտեր կան, որտեղ ջուրը չի հոսում: Ցանկալի է տների պատուհանները փակել հատուկ ցանցերով, որպեսզի միջատները չկարողանան անցնել դրանցով: Շատ ծնողներ անտեսում են վերոնշյալ նախազգուշական միջոցները` վստահ լինելով, որ վարակները կարող են փոխանցվել բոլորին, բացի իրենց երեխաներից:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասրադյան

Աղբյուրը՝ Newstv.am

Check Also

Ի՞նչ է կատարվում եղանակի հետ․ Գագիկ Սուրենյանի շտшպ հայտարшրությունը gնgել է բոլnրին. Ի՞նչ uպասել այu oրերին

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 13-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-15-ը, 18-ի գիշերը և ...

error: Content is protected !!