Նորություններ

Քիմ Քարդաշյանը 5-ամյա որդու լուսանկարներն է հրապարակել

Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել 5-ամյա որդուց՝ Սեյնթ Ուեսթից, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:

SKIMS, KKW Fragrance և KKW Beauty ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր հեռուստաաստղը որդուց 2 նոր լուսանկար է հրապարակել: Դրանցում Սեյնթ Ուեսթը կրում է դեղին լողազգեստ և ոսկե վզնոց՝ իր տեսքն ամբողջացնելով աֆրիկյան հյուսերով։

Լուսանկարները հրապարակվել են պնդումների ֆոնին առ այն, որ Քանյե Ուեսթը ընդունել է Քիմ Քարդաշյանի կողմից ամուսնալուծվելու որոշումը:

Ներկայում հեռուստաաստղը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!