Նորություններ

Հարրի Փոթերի աստղ Դենիել Ռեդքլիֆը պատրաստ է միանալ «Ֆորսաժին» միայն մեկ պայմանով

Դենիել Ռեդկլիֆը հայտնվել է ուշադրության կենտրոնում շնորհիվ Հարրի Փոթերի դերի՝ 2001-ից 2011 թվականներին: Այժմ 31-ամյա երիտասարդը խոստովանել է, որ նպատակ ունի բոլորովին այլ բլոկբաստերային սերիալում նկարահանվելու:

Ելույթ ունենալով Կոնան Օ’Բրայենի podcast-ում՝ Դանիելը խոստովանեց. «Ես կցանկանայի նկարահանվել «Ֆորսաժ» ֆիլմում, եթե չունենայի մեքենա վարելու հետ կապ ունեցող դեր: Դա հիանալի կլիներ: Նկարահանվելիս վարելը, հավանաբար, աշխատանքիս այն մասն է, որը ես ամենաշատն եմ ատում: Ես իրական կյանքում գրեթե չեմ վարում մեքենա»:

Նա նշեց. «Ես կարող էի կատարել ադմինիստրատորի որոշ պարտականություններ: Համոզված եմ, որ դրա կարիքը կա, պետք է լինի ադմինիստրատոր: Ինչ-որ մեկը պետք է հոգ տանի այս տղաների մասին»:

Նշենք, որ Դանիելը ներկայումս նկարահանվում է «Lost City of D» ֆիլմում՝ Բրեդ Փիթի, Չենինգ Թաթումի և Սանդրա Բալոքի հետ միասին:

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!