Ժամանց

Երեխան կմեծանա ավելի զարգացած և ներդաշնակ եթե տարին գոնե մեկ անգամ ընթերցեք այս տողերը

Երեխան կմեծանա ավելի զարգացած և ներդաշնակ եթե տարին գոնե մեկ անգամ ընթերցեք այս տողերը

Картинки по запросу семья

1․Երեխաներին ուսուցանում են այն, ինչ իրենց շրջապատում է:

2․Եթե երեխային հաճախ են քննադատում, նա սովորում է մեղադրել:

3․Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:

4․Եթե երեխայի նկատմամբ թշնամանք են ցուցաբերում, նա սովորում է կռվել:

5․Եթե երեխայի հետ ազնիվ եք, նա արդարության է սովորում:

6․Եթե երեխային հաճախ են ձեռք առնում կամ ծաղրում, նա սովորում է անհամարձակ դառնալ:

7․Եթե երեխան ապրում է անվտանգության զգացողությամբ, նա սովորում է հավատալ:

8․Եթե երեխային հաճախ են խայտառակում, նա սովորում է իրեն մեղավոր զգալ:

9․Եթե երեխայի գործողություններին հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:

10․Եթե երեխայի նկատմամբ հաճախ են ներողամիտ լինում, նա սովորում է համբերատար լինել:

11․Եթե երեխային հաճախ են ոգևորում, նա ձեռք է բերում ինքնավստահություն:

12․Եթե երեխան ապրում է ընկերական մթնոլորտում ու իրեն անհրաժեշտ է զգում, նա սովորում է այս աշխարհում սեր գտնել:

Картинки по запросу семья

13․Երեխայի մասին վատը մի խոսեք ոչ իր ներկայությամբ, ոչ առանց նրա:

14․Կենտրոնացեք լավ երեխայի զարգացման վրա այնպես, որ արդյունքում վատը տեղ չունենա:

15․Միշտ լսեք ու պատասխանեք ձեզ դիմող երեխային:

16․Հարգեք այն երեխային, ով սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ հետո ուղղել այն:

17․Պատրաստ եղեք օգնել երեխային, ով փնտրտուքների մեջ է գտնվում, և աննկատ մնալ այն երեխայի համար, ով արդեն ամեն ինչ գտել է: Երեխային օգնեք յուրացնել ավելի վաղ չյուրացրածը:

18․Արեք դա՝ շրջապատող աշխարհը լցնելով հոգատարությամբ, զսպվածությամբ, լռությամբ ու սիրով:

19․Երեխայի հետ շփվելիս միշտ բարեկիրթ եղեք: Առաջարկեք նրան ձեր մեջ եղած լավագույնը:

20․Իսկ ժողովուրդն ասում է՝ իրականում երեխաների հետ հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ բարդ չէ: Եթե լավ երեխաներ եք ուզում ունենալ, լավ ծնող եղեք:

Copyright © 2018. Ayb News.

Վերեվ
error: Չի կարելիիի !!