Խոհանոց

Զբոսաշրջիկների ամենասիրելի կերակուրը Երևանում. նրանք ուղղակի խենթանում են հայկական ավանդական լավաշով պատրաստված այս ձողիկների համար

Խրթխրթան, կարմիր, անուշաբույր ձողիկները պատրաստվում են շատ արագ, առանց ավելորդ ջանքերի:

Բաղադրիչներ

  • 1 հատ լավաշ
  • 2 ձու
  • 2 ատամիկ սխտոր
  • 150 գ պանիր
  • Կանաչի ըստ ճաշակի
  • Աղ, պղպեղ ըստ ճաշակի
  • Կարագ տապակելու համար

Պատրաստման եղանակը

  1. Պանիրը կտրատել ձողիկների տեսքով: Սխտորը, կանաչին մանրացնել և խառնել:
  2. Ձվերը հարել և համեմել աղով:
  3. Լավաշը կտրատել 8-10 սմ երկարությամբ և 10-12 սմ լայնությամբ ուղղանկյունների:
  4. Ուղղանկյան եզրին դնել պանիրի ձողիկը, վրան լցնել սխտորն ու կանաչին և գլանաձև խնամքով ոլորել: Ստացված ռուլետները թաթախել ձվի մեջ և տակապել կարագով երկու կողմից:
  5. Մատուցել թթվասերով կամ նախընտրած սոսուսով:
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!