Նորություններ

Զանգվածային ծեծկռտուք Երևանում. Մասնակիցների թվում են դասախոս, մանկապարտեզի մանկավարժ, դպրոցականներ ու ուսանողներ

Զանգվածային ծեծկռտուք Երևանում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 6-ին, Արաբկիրի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 23/3 և 23/2 շենքերի միջև ընկած տարածքում մի խումբ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունենում:

Կարճ ժամանակ անց հերթական ահազանգն է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Ա. Խաչատրյան փողոցի շենքերից մեկում անչափահասների միջև ծեծկռտուք է տեղի ունենում, իսկ մի հոգի գետնին ընկած է:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի 23/2 շենքի բակում վիճաբանության ժամանակ նույն շենքի բնակիչ,

17-ամյա Մ. Ղ.-ն, որը սովորում է Երևանում գործող վարժարաններից մեկում, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ,

15-ամյա Մ. Ա.-ն, որը սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ,

15-ամյա Ա. Մ.-ն, որը սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ,

15-ամյա Ա. Ս.-ն, որը սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ,

17-ամյա Ա. Բ.-ն, որը սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, Երևանի բնակիչ,

15-ամյա Մ. Բ.-ն, որը սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ,

40-ամյա Նելլի Մոիսեևան, որն աշխատում է Երևանում գործող մանկապարտեզներից մեկում և Երևանի բնակիչ,

51-ամյա Սամվել Բաբասյանը, որն աշխատում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, որպես դասախոս, քարերով, փայտերով, ձեռքերով ու ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կռվին մասնակցած անձինք բաց են թողնվել:

Copyright © 2018. Ayb News.

Վերեվ
error: Չի կարելիիի !!