Նորություններ

(տեսանյութ) Ես որևէ մեկին չեմ սպանել. Կարագանդայի ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդ

Ես որևէ մեկին չեմ սպանել. Կարագանդայի ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդ

Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդը` Նարեկ Գուրուրյանը, ֆեյսբուքում տեսաուղերձով դիմել է Ղազախստանի իշխանություններին: Նա նախ ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին, ապա նշել, որ ինքը ոչ մեկին չի սպանել:

«Այդ չարագուշակ օրը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային կռվին, սակայն որևէ մեկին չեմ սպանել: Ես պատրաստ եմ հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին, սակայն խնդրում եմ իշխանություններին` իմ անվտանգությունն ապահովել և թափանցիկ հետաքննություն անցկացնել: Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար, բայց ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի, ես մարդասպան չեմ»,- ասել է նա:

Copyright © 2018. Ayb News.

Վերեվ
error: Չի կարելիիի !!