Նորություններ

Ղազախստանի ՆԳՆ-ի աշխատակիցներ են ժամանել Հայաստան.

Ղազախստանի ՆԳՆ-ի աշխատակիցներ են ժամանել Հայաստան.

Похожее изображение

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Ղազախստանից օպերատիվ քննչական խմբեր են ժամանել Հայաստան Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանին հայտնաբերելու համար։

SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հետ և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը չհերքեց այս լուրը:

«Ղազախստանի ներքին գործերի նախարարության  երկու աշխատակիցներ այս պահին Հայաստանում են, և Հայաստանի ոստիկանության հետ համապատասխան համատեղ միջոցառում են իրականացնում»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:

Մեր այն հարցին, թե որն է ղազախ քննիչների ժամանման պատճառը, մի՞թե Նարեկ Գուրուրյանը Հայաստանում է, Ահարոնյանը պատասխանեց, որ այս պահին հավելյալ տեղեկություն չի կարող տրամադրել:

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Նարեկ Գուրուրյանը ՌԴ-ում է և այսօր կտեղափոխվի Ղազախստան:

Copyright © 2018. Ayb News.

Վերեվ
error: Չի կարելիիի !!