ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Շենգավիթում երկու երիտասարդ 30-ամյա կնոջ հետ պայմանավորվել էին սեռական հարաբերություն ունենալ. բանն ավարտվել է դանակահարությամբ

Շենգավիթում երկու երիտասարդ 30-ամյա կնոջ հետ պայմանավորվել էին սեռական հարաբերություն ունենալ. բանն ավարտվել է դանակահարությամբ. . .

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 30-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել:

2019թ. հունվարի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 30-ամյա բնակչուհի՝ «որովայնի աջ կեսի կտրած-ծակած վերք՝ լյարդի վնասումով, կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած թափանցող վերքեր՝ երկկողմանի պնևմոթորաքսի ձևով ծանր մարմնական վնասվածքներով»:
Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ կինը գտնվել է անգիտակից վիճակում և ի վիճակի չի եղել որևէ բացատրություն տալու:

Փաստի առթիվ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 30-ամյա կինը ճանաչվել է տուժող: Իրականացված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1999 և 1979թթ.: Նախնական քննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով, 2019թ. հունվարի 2-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել են «Նաիրիտ» գործարանի մոտ, մոտեցել են 30-ամյա կնոջը, սեռական հարաբերություն ունենալու պատրվակով համաձայնության գալուց հետո նստել են վերջինիս ավտոմեքենան և ուղևորվել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկի ուղղությամբ: 

Copyright © 2018. Ayb News.

Վերեվ
error: Չի կարելիիի !!