Քաղաքական

Պատգամավորները հանդիսավոր արարողությամբ ստանում են մանդատները (ուղիղ)

 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս պահին ընթանում է հանդիսավոր արարողություն. 7–րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները ստանում են մանդատները։

Նշենք, որ նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին` ժամը 10:00-ին։ Նոր խորհրդարանում աշխատելու է 132 պատգամավոր, որից 88-ը` «Իմ քայլը» դաշինքից` ներառյալ ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն օրենսդիրում կունենա 26 պատգամավոր, իսկ 3-րդ ուժը կինի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 պատգամավորով:

Հավելենք, որ խորհրդարանում ամենաերիտասարդ պատգամավորը Սոնա Ղազարյանն է «Իմ քայլը» դաշինքից, որը 25 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ քուրդ համայնքի ներկայացուցիչ՝ 73-ամյա Կնյազ Հասանովը։

 

Copyright © 2018. Ayb News.

Վերեվ
error: Չի կարելիիի !!