Նորություններ

Ադրբեջանցի գրող. « Մենք պատերազմը պարտվեցինք Բաբաջանյանին, Ազնավուրին, Սարյանին, Փարաջանովին, Սարոյեանին, Այվազովսկուն …»

Ադրբեջանցի գրող.
« Մենք պատերազմը պարտվեցինք Բաբաջանյանին, Ազնավուրին, Սարյանին, Փարաջանովին, Սարոյեանին, Այվազովսկուն …»

Image result for system of a down

Շւեդիայում բնակւող ադրբեջանցի գրող, հրապարակախօս Վախիդ Գազին «Qafqazinfo.az» կայքում հրապարակւած իր բաց նամակում պատմում է, որ վերջերս գովազդային մի ցուցանակի վրայ՝ «Պատերազմի քամիներ» անունով երաժշտական ծրագրում եւրոպական դասական կոմպոզիտորների շարքում նշւած էր նաեւ Արամ Խաչատրեանի անունը:
«Ինձ դա յիշեցրեց մանկութեանս տարիները, երբ հեռուստատեսութեամբ ցուցադրւող խորհրդային ֆիլմերի եւ ծրագրերի տողատակերում ադրբեջանցու ազգանուն էի փնտրում, եւ եթէ մեր ազգանուններին նմանւող ազգանունի էի հանդիպում, չէի կարողանում տարբերակել ադրբեջանական է, թէ այլ մահմեդական ազգի: Բայց ամէն հաղորդման ժամանակ հանդիպում էի հայի ու վրացու ազգանունի: Նւազագոյնը’ ֆիլմի երաժշտութեան դիրիժորը հայ էր լինում:

Related image
Մի անգամ «Նիկոլօ Պագանինի»-ի ֆիլմի գլխաւոր դերակատարի՛ Վլադիմիր Մսրեանի անունը կարդալուց յետոյ հայրիկիս հարցրեցի. «Հայերն ամենուր են, նրանք շա՞տ են»: «Շատ չեն: Նրանք պարզապէս զարգացած, ակտիւ եւ շրջահայեաց են: Մէկը միւսին օգնում, ընդառաջում է: Այդ պատճառով էլ ամէն տեղ երեւում են, պատասխանեց հայրս»,-յիշում է Գազին:
Հեղինակը նշում է, որ հետագայում այդ ամէնը նա տարբեր վայրերում նկատում էր. սկսած Նիւ Եօրքի կենտրոնական փողոցներից, որտեղ հսկայական ռեստորանի վրայ փայլում է «Petrossian» ազգանունը, մինչեւ Շւեդիայի գիւղական գրադարանները, որտեղ գովազդւում է օսմանական Թուրքիայում հայերի ցեղասպանութեան մասին պատմող գիրքը:
«1940-ական թւականներին Խաչատրեանի՝ «Ստալինգրադի մարտը» խորհրդային ֆիլմի համար գրած սիւիտի ընդգրկւելը փոքրիկ քաղաքի նւագախմբի երգացանկում ինձ զարմանալի չթւաց: Ուզում եմ ասել, որ մենք միայն Ղարաբաղում չէ, որ պարտւել ենք, եւ այդ պարտութեան մեղաւորները բոլորն են՝ Ռուսաստանը, Իրանը, Ամերիկան, քրիստոնէական աշխարհը, մասոնները, միայն թէ ոչ մենք»,-նշում է հեղինակը:

Related image

Գազիի ասութեամբ, ադրբեջանցիները չէին ճանաչում ոչ միայն հային, ով իրենցից ոչնչով չէր տարբերւում, այլ նաեւ հային, ով աշխարհի միւս ծայրում էր գտնւում:
«Չգիտէինք, որ Ղարաբաղում պարտւել ենք ոչ միայն «միացումականներին»: Պարտւել ենք պատերազմում մարշալ Բաղրամեանին, մարշալ Բաբաջանեանին, քաղաքականութեան մէջ՝ Միկոյեանին, այլախոհների մէջ՛ Պարոյր Հայրիկեանին, իրաւապաշտպանութեան բնագաւառում՛ Ալիխանեան-Բոններին, դասական երաժշտութեան մէջ՝ Արամ Խաչատրեանին, ժամանակակից երաժշտութեան մէջ՛ Միշէլ Լեգրանին, ջութակում՛ Սամուէլ Երւինեանին, դուդուկում՝ Ջիւան Գասպարեանին, ուդում՝ Ջոն Բերբերեանին, էստրադայում՝ Շառլ Ազնաւուրին, գրականութեան մէջ՝ Վիլիամ Սարոյեանին, նկարչութեան մէջ՛ Այւազովսկուն, կինոյում՛ Փարաջանովին, դերասանութեան մէջ՝ Ջիգարխանեանին, նորաձեւութեան բնագաւառում՝ Քիմ Քարդաշեանին, բիզնես վարելու մէջ՝ Քըրք Քըրքորեանին, բարեգործութեան մէջ՝ Ջերարդ Գաֆէսճեանին, կոնստրուկտորական գործում՛ Արտեօմ Միկոյեանին, աստրոֆիզիկայում՝ Վիկտոր Համբարձումեանին, վարսավիրութեան մէջ՝ Մովսէսին, փինաչիութեան մէջ՝ Աշոտին, թթու դնելու մէջ՝ Հայկանուշին»,-գրում է հեղինակը:
Ինչպէս նշում է Գազին, ադրբեջանցիները այդ ամենի պատճառը հայերի կեղծարարութեան, ստախօսութեան, խորամանկութեան, քրիստոնէութեան, եկեղեցու, Ռուսաստանին, Իրանին, Ամերիկային օգտակար լինելու, դաւաճանութեան մէջ են տեսնում, բայց երբեք չեն փնտրում պատճառն իրենց մէջ: Ըստ հեղինակի՝ իր նշւած անձանցից իւրաքանչիւրն յաջողութեան է հասել այն պատճառով, որ իր թիկունքին զգացել է բազմաթիւ հայերի աջակցութիւնը:
«Նրանք ձեռք են մեկնում ընկնողին, թիկունք են կանգնում բարձրացողին: Գիտութեան, քաղաքականութեան, արւեստի, սպորտի, զինւորականութեան մէջ, ամէն տեղ մէկի յաջողութեան համար հինգը ճանապարհ է բացել: Առաջ անցնողին չեն վատաբանել, չեն խոչընդոտել, չեն չարախօսել, դիմացը փոս չեն փորել»,- նշում է հեղինակը:

 

Copyright © 2018. Ayb News.

Վերեվ
error: Չի կարելիիի !!